21 11 2024

Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի մասնակցին

Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի մասնակցին

 ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի Հանրապետության մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության թիմային աղյուսակում ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, ազատ ոճում՝ 4-րդը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ