«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տեւական ժամանակ է, ինչ վարորդները բողոքում են, որ վարորդական իրավունքի վկայականի փոխարեն իրենց տալիս են ժամանակավոր թուղթ, ոչ թե պլաստիկ քարտ։ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած վարորդների խոսքերով՝ երբ մոտենում են Ճանապարհային ոստիկանություն, որպեսզի փոխեն իրենց վարորդական իրավունքի վկայականը, այն պլաստիկ քարտի տեսքով չեն ստանում. վարորդներին տալիս են ժամանակավոր թուղթ եւ հորդորում մոտենալ երկու ամսից:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ոստիկանություն, որտեղից մեզ պատասխանեցին՝ նշելով, որ Հայաստանի սահմանների ներսում ժամանակավոր (թղթից) վկայականով վարելու դեպքում խնդիր չի ծագի, իսկ այն քաղաքացիները, որոնք Հայաստանից պետք է մեկնեն եւ կարիք ունեն վարորդական վկայականը փոխելու, ապա նրանց տրամադրվում է վարորդական վկայականի պլաստիկ քարտ: «Ժողովուրդ» օրաթերթին ոստիկանությունից վստահեցրին նաեւ, որ հաշված օրերի ընթացքում այս խնդիրը կկարգավորվի: Հուսանք՝ կկրագավորվի. հետեւողական կլինենք:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը