«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ իշխանությունը լռում է ռուս-ուկրաինական հակամարտության թեմայով, Արցախի քաղաքական ուժերն ավելի են ակտիվանում: Արցախցիներն ի պաշտպանություն ՌԴ-ի նախաձեռնություններով են հանդես գալիս
Այսօր «Արդարություն» կուսակցության երիտթեւը խաղաղ ակցիա է անելու` ի պաշտպանություն Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների ճանաչման իրավունքի: Իսկ եկող շաբաթ Արցախում կբացեն «Արարատ» հայ-ռուսական տարածաշրջանային կենտրոնի մասնաճյուղը, ղեկավարը ռուսաստանաբնակ Մանվել Առաքելյանն է։ ՀԿ-ի առաքելությունը հայ-ռուսական հարաբերությունները խորացնելն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը