26 02 2022

Ես չեմ թողնում, որ Նիկոլը գա Արցախ. «Հրապարակ»

Ես չեմ թողնում, որ Նիկոլը գա Արցախ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս Արցախ մեկնած մտավորականների խումբը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը հնարավորություն ունեցավ մի քանի հարց բարձրացնելու եւ նրա պատասխանները լսելու:

Հայաստանցիները նախ հետաքրքրվեցին, թե ինչն է պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ չի այցելել: Արայիկ Հարությունյանը «Մատրոսովի» նման իր վրա վերցրեց կրակը` հայտարարելով, որ «ինքը չի թողնում»: Ասաց, որ իրենք չեն կարող Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովել, դա է պատճառը, որ վերջինս չի այցելում Արցախ: Սակայն Արցախ այցլած խումբը հասցրել էր համոզվել, որ վտանգ, որպես այդպիսին, չկա` ճանապարհներին հսկում են ռուս խաղաղապահները, եւ ադրբեջանցիներ կարելի է հեռվից տեսնել միայն Շուշիի հատվածում, որտեղ եւս ռուս զինվորականների անցակետ կա, ու քիչ հավանական է, որ ադրբեջանցիները համարձակվեն ինչ-որ բան նախաձեռնել:

Մի հարց էլ հնչեց այն մասին, թե ինչու է Հարությունյանը հրաժարվել պատերազմի շրջանում հանդիպել նախկին նախագահների` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, ովքեր ցանկացել են օգնել գործող նախագահին: Հարությունյանն ասաց, որ ով եկել է նախագահական, ինքը բոլորին ընդունել է, իսկ նախկին նախագահները ցանկություն են հայտնել նստավայրից դուրս հանդիպում ունենալ, դա է պատճառը, որ հանդիպումը չի կայացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ