«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր կբոյկոտի խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը, որի օրակարգում «Հայաստան» խմբակցության ներկայացրած Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարության ընդունումն էր։ ՔՊ-ականները նախ այն մերժեցին ԱԺ գլխադասային հանձնաժողովում, որտեղ ակտիվ դերը վերապահված էր Գուրգեն Արսենյանին։ Չնայած դրան, ընդդիմությունն իրավունք ունի այն ներկայացնել ԱԺ-ին՝ այս պարագայում արտահերթ նիստ հրավիրելով։ Սակայն Փաշինյանը հրահանգել է չներկայանալ նիստին, քվորում չապահովել, որպեսզի նիստը չկայանա։
Ի դեպ, կարող էին նիստին մասնակցել եւ մերժել քվեարկությամբ, սակայն քվորումի բացակայության դեպքում անգամ քննարկումներ չեն լինի, եւ հանրությունը չի լսի ընդդիմության փաստարկները, իսկ նորընծա բարեկամները՝ թուրքերն ու ադրբեջանցիներն էլ հերթական անգամ չեն զայրանա ՀՀ իշխանությունների վրա»:
Ամբողջությամբ հոդվածը ` օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը