12 02 2022

«Հավատարմության ցույցերի» ճանապարհին ընկնում են ծայրահեղությունների մեջ. «Փաստ»

«Հավատարմության ցույցերի» ճանապարհին ընկնում են ծայրահեղությունների մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԺ իշխանական խմբակցությունում ամեն ինչ չէ, որ հարթ է ու խաղաղ, ինչպես ցանկանում են ցույց տալ։ Պարզվում է՝ կան մի քանի պատգամավորներ, որոնք գրեթե ողջ խմբակցության կողմից ոչ միայն լուրջ չեն ընդունվում, այլև մշտապես նյարդայնացնում են: Խոսքը որոշ քպական պատգամավորների մասին է, որոնք նոր են անդամագրվել փաշինյանական «գվարդիային», բայց փորձում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ» և «հավատարմության ցույցերի» ճանապարհին ընկնում են ծայրահեղությունների մեջ։

Չնայած ՔՊ խմբակցության պատգամավորների կողմից արտաքուստ ոչինչ ցույց չի տրվում, և փորձ է արվում այնպիսի իմիտացիա ստեղծել, թե թիմում ամեն ինչ հարթ է, սակայն նրանք մի քանի անգամ դժգոհել են, որ հիշյալ պատգամավորները տեղի-անտեղի մեջ են ընկնում, անբովանդակ ու հիմնազուրկ ելույթներ ունենում, ու քանի որ ասելիք չունեն, ընդդիմադիրների նկատմամբ թույլ են տալիս վիրավորական արտահայտություններ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, որոշ քպականներ այդ մասին անգամ դժգոհել են ընդդիմադիր պատգամավորի մոտ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ