05 02 2022

Դատական համակարգը պատրաստվում է ընդզվման. «Ժողովուրդ»

Դատական համակարգը պատրաստվում է ընդզվման. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգը պատրաստվում է լուրջ ընդվզման:

Բանն այն է, որ ՀՀ վարչական դատարանի դատավորների ահազանգից հետո ոտքի են կանգնել Վճռաբեկ, Վերաքննիչ եւ առաջին ատյանի մի շարք դատավորներ եւ ներքին խոսակցության ժամանակ նշել են, որ այսկերպ շարունակել հնարավոր չէ, եւ պետք է ոչ թե քաղաքական իշխանությունների ճնշումներին մի քանի համարձակ դատավորներ բարձրաձայն պատասխանեն , այլ բոլորը պետք է ոտքի կանգնեն եւ համախմբված ստորագրահավաք իրականացնեն` պահանջելով դադարեցնել դատական համակարգի նկատմամբ ճնշումները: Թե որքանով դատական համակարգի այս ներքին խոսակցությունը իրականություն կդառնա, եւ ողջ դատական համակարգը միահամուռ կոչով հանդես կգա, հետեւենք զարգացումներին:

Իսկ ինչո՞ւ է ուշանում դատավորների ընդվզումը. բանն այն է, որ դատական համակարգում կա զգալի հատված, որ իրենց չեզոք են պահում եւ որեւէ տեսակետ չեն հայտնում գործընկերների մտահոգություններին: Հիմա նրանց արթնացնելու ժամանակն է:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ