28 01 2022

Նոր հարցաքննություններ անորակ հրթիռների մատակարարման գործով. «Ժողովուրդ»

Նոր հարցաքննություններ անորակ հրթիռների մատակարարման գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությանն անորակ հրթիռների մատակարարման առիթով հարուցված քրեական գործով ԱԱԾ-Ն հարցաքննել է դեռեւս 2016-ի ապրիլի 26-ին պաշտոնից ազատված պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին: Նա նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պատասխանատուն է եղել, որին պաշտոնից ազատել էր Սերժ Սարգսյանը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Ասել է թե՝ ԱԱԾ-Ն հրթիռների գործով հիշել է նաեւ նախկինում ազատված փոխնախարարին:

Հավելենք, որ 2016 թվականի ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանի հրամանով, պաշտոնից ազատվել էր նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, որը հեղափոխությունից հետո նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ապա 44-օրյա պատերազմից հետո՝ պաշտպանության նախարար, սակայն 100 օրը չլրացած՝ նրան ազատեցին, ինչից հետո Կարապետյանը գնացել է Մոսկվա:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ