30 11 2021

Ուշագրավ իրավիճակ Տոնոյանի կալանքի երկարացնելու մասով դատաքննության ժամանակ․ «Ժողովուրդ»

Ուշագրավ իրավիճակ Տոնոյանի կալանքի երկարացնելու մասով դատաքննության ժամանակ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դավիթ Տոնոյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու մասով դատաքննության ժամանակ դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տոնոյանի կալանքի ժամկետը լրանում էր նոյեմբերի 29-ին, եւ դատարանն այդ օրը պետք է քններ եւ որոշեր՝ ԱԱԾ-ի միջնորդած կալանքը երկու ամսով երկարաձգում է, թե ազատ է արձակում: Դատարանը, սակայն, կասկածելի կերպով Տոնոյանի կալանքի հարցը քննեց նոյեմբերի 24-ին, որից հետո՝ 25-ին, եւ շարունակեց 26-ին, ապա գնաց որոշում կայացնելու: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տոնոյանի հարազատները 26-ին սպասել են որոշման, սակայն որոշումը այդպես էլ չի կայացվել:

Դատական համակարգից լուրեր են հասցրել հարազատներին, որ Տոնոյանի կալանքի երկարացման հարցը պարզ կլինի վարչապետի՝ Սոչի այցի ավարտից հետո: Արդյունքում վարչապետի՝ Հայաստան վերադառնալուց հետո՝ նոյեմբերի 27-ին, զարմանալի զուգադիպությամբ դատարանը վճռեց Դավիթ Տոոյանին եւս երկու ամիս թողնել կալանքի տակ: Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով: ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ