25 11 2021

Նախկին ու ներկա դատախազներին հորդորում են ցուցմունք տալ Աղվան Հովսեփյանի դեմ. «Ժողովուրդ»

Նախկին ու ներկա դատախազներին հորդորում են ցուցմունք տալ Աղվան Հովսեփյանի դեմ. «Ժողովուրդ»

Armlur.am-ի տեղեկություններով իրավապահները ՀՀ նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի քրեական գործով ուշագրավ քայլերի են դիմել:

Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները դիմում են նախկին ու ներկա դատախազներին,  քննիչներին, որոնք նախկինում խնդիրներ են ունեցել Աղվան Հովսեփյանի հետ կամ այլ թեմաներով տարաձայնություն ու հորդորում են գնալ ու Հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք տալ Աղվան Հոփսեփյանի դեմ: Արդյունքում, ըստ մեզ հասած լուրերի՝ որոշ գործող դատախազներ չեն տրվել այդ հորդորներին եւ հրաժարվել են գնալ այդ քայլին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Նրան մեղադրանք է առաջադրվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ