05 11 2021

Սկսնակ ֆերմերները՝ ծանր վիճակում. անասնակեր չկա. «Ժողովուրդ»

Սկսնակ ֆերմերները՝ ծանր վիճակում. անասնակեր չկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սկսնակ ֆերմերները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում. անասնակերը ոչ միայն թանկացել է, այլեւ չկա: Այս ոլորտում ամիսներ առաջ արձանագրված դեֆիցիտի եւ գնաճի խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում, թեեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է էժան գնով համակցված կերեր տրամադրել ֆերմերներին:

Ինչպես տեսնում եք, Էկոնոմիկայի նախարարությունից դեռ ձայն-ծպտուն չկա, այնինչ ֆերմերները լուրջ խնդիրների առաջ են կանգնել անգամ անասնակերի ներկրման հարցում. նրանց մի մասը փորձել է Վրաստանից անանսակեր՝ խոտ ներկրել, սակայն պարզվել է, որ մեկ հակ խոտ բերելու համար գանձվելու է 900 դրամ, այս պատճառով չեղարկվել է այդ գործընթացը:

Մեր հանրապետությունում այս պահին դժվար է խոտ գտնել. եթե կա, ապա այն արժե մինչեւ 2000 դրամ: Մասնագետներն ասում են, որ այն ձմռան ամիսներին է՛լ ավելի է թանկանալու: Բացի այս, կոմբիկորմի գինն է նաեւ բարձրացել, իսկ ճագարի կերի 25 կիլոգրամանոց պարկը 5500 դրամից դարձել է 5700 դրամ: Անասնակերի թանկացման այս ֆոնին շուտով կլսենք նաեւ մսամթերքի գնի բարձրացման մասին:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե երբ կարող են ֆերմերները կառավարությունից էժան գնով համակցված կեր ձեռք բերել: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Շրջանառության մեջ ենք դրել, հուսով եմ՝ մինչեւ ամսվա վերջ գործիքը պատրաստ կլինի»:

 

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ