16 10 2021

Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձևավորվում. «Հրապարակ»

Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձևավորվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն մոտ 3 ամիս է՝ ձեւավորվել է, սակայն մինչ օրս չի ձեւավորվել ՀՀ եւ Արցախի ԱԺ-ների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը, որը նախկինում, որպես կանոն, ղեկավարել են ԱԺ խոսնակները, ընդգրկված են եղել բոլոր խմբակցությունների պատգամավորները, եւ այն ծառայել է Արցախի հետ կապերի ամրապնդմանը։ Հանձնաժողովը չձեւավորվելու պատճառով Հայաստան է ժամանել Արցախի ԱԺ պատվիրակություն՝ կազմված խմբակցությունների ղեկավարներից ու հանձնաժողովների նախագահներից։

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ նախօրեին հանդիպել են ՀՀ ԱԺ ղեկավարության հետ եւ պայմանավորվել, որ հանձնաժողովը մոտ ժամանակներս կձեւավորվի:

«Անշուշտ, գործող իշխանությունների հետ բազում պայմանավորվածություններ մնացել են անկատար, ուստի չեմ կարող ասել՝ սա կյանքի կկոչվի՞, թե՞ կմնա որպես պայմանավորվածություն»։ Նա կարծում է, որ ՀՀ իշխանություններն անլուրջ են վերաբերվում Արցախին ու նրա խնդիրներին, եւ հանձնաժողովը դրա վառ ապացույցն է․

«Իրենք մատների արանքով են նայում՝ առանց հասկանալու, որ պարտադիր է դրա գոյությունը: Ակնհայտ է, որ պետական մոտեցում չկա Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ