«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացրել են Գյումրի քաղաքում, որտեղ հոկտեմբերի 17-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Իշխանության թեկնածուն Հովհաննես Հարությունյանն է, որը Շիրակի արդեն նախկին մարզպետն է:
Այս օրերին ՔՊ-ականներից մի քանիսը, հատկապես՝ Շիրակի մարզի պատգամավորները, օրուգիշեր Գյումրիում են: Քանի որ ընտրություններին հաշված օրեր են մնացել, որոշել են Երեւան չվերադառնալ, այլ առավոտից երեկո քարոզչություն իրականացնել, մարդկանց հանդիպել, խոստումներ տալ… Հավելենք, որ այս ամբողջ գործընթացը վերահսկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բանն այն է, որ իշխանությունների համար այս հաղթանակը կարեւոր է լինելու եւ երաշխիք է մյուս համայնքներում եւս հաղթելու համար: Հենց դա է պատճառը, որ Փաշինյանն ինքն է որոշում՝ ովքեր պետք է զբաղվեն քարոզչության հարցերով, ինչ պետք է անեն: Այս օրերին ՔՊ-ականները Հովհաննես Հարությունյանի հետ ներկա են լինում փակ եւ բաց հանդիպումներին:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը