08 10 2021

Պատգամավորներին հորդորել են ակտիվ լինել. «Ժողովուրդ»

Պատգամավորներին հորդորել են ակտիվ լինել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի օրենսդիրներին են փոխանցել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, որպեսզի ուսումնասիրեն ու դիրքորոշում ներկայացնեն: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին գործադիրից հորդորել են լավ կարդալ, ուսումնասիրել ու ակտիվ մասնակցություն ունենալ ԱԺ հանձնաժողովներում բյուջեի քննարկումների ժամանակ:

Իշխանության մեր աղբյուրները նշում են, որ պետք է իշխանական թեւը «գունավոր» ներկայացնի այն անելիքները, որոնք պետք է իրականացնի կառավարությունը՝ հայտնելով, թե այսքան ծանր վիճակում իրենց իշխանությունը ինչպես է պատրաստվում թոշակառուների գումարն ավելացնել, սոցիալական հարցեր լուծել, ընտանեկան ու առողջապահության շատ հարցեր լուծել:

Նախ՝ ՔՊ-ականները պետք է ակտիվ լինեն, յուրաքանչյուրն իր հանձնաժողովում պետք է այնպես անի, որ խորհրդարանական ընդդիմությանը «ճնշի», իսկ արդեն ԱԺ նիստերի դահլիճում բարձրաձայնի իրենց բոլոր անելիքները: Առաջիկայում բյուջեն կսկսեն քննարկել նախ Աժ հանձնաժողովներում, իսկ արդեն նոյեմբերին նախատեսվում է նախագիծն ԱԺ օրակարգում ներառել:

Նախատեսվում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան ներկայանալը, քանի որ վերջինս անձամբ է պատրաստվում խոսել 2022 թվականի բյուջեի մասին: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի վրա հույս չի դնում Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ