«Հրապարակ» թերթը գրում է. «Համայնքների խոշորացումից առաջ համայնքապետերը որոշել են խորամանկել եւ համայնքից պոկել ինչ հնարավոր է։ Որոշ գյուղապետեր, իմանալով, որ իրենց գյուղերն այլեւս ինքնուրույն վարչական միավոր չեն լինելու, եւ իրենք էլ ինքնուրույն որոշումներ կայացնող համայնքապետեր չեն լինելու, որոշել են մինչեւ ընտրություններն օտարել համայնքային ազատ հողերը, տարածքները։ Դրանք, ճիշտ է, ավագանու նիստերով հաստատվում են, բայց օտարվում են հիմնականում համայնքապետերի մտերիմներին։
Արդեն կան նմանատիպ փորձեր, ուստի տարածքային կառավարման նախարարությունը ներքին կարգով հրահանգ է իջեցրել Կադաստրի կոմիտեին, որ մինչեւ ՏԻՄ ընտրությունները դադարեցնեն համայնքային նշանակության հողերի օտարման գործարքների գրանցումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը