«Հրապարակ» թերթը գրում է․
«Ի թիվս այլ համայնքների, սեպտեմբերին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված նաեւ Տավուշի մարզի Բերդ համայնքում, որի համայնքապետ Հարություն Մանուչարյանին իշխանությունները մոտ մեկ տարի է ձերբակալել են ու, ըստ էության, պատանդ են պահում։
Մեր տեղեկություններով, Մանուչարյանը կրկին առաջադրվելու է այս ընտրություններին` նա գլխավորելու է նորաստեղծ «Իմ հզոր համայնք» եւ Վահան Բաբայանի «Ռեֆորմիստների» կուսակցությունների կազմած դաշինքի ցուցակը, որը հանդես կգա «Զորավոր համայնք» անվանումով։ Ի դեպ, չի բացառվում, որ նույն ֆորմատով մասնակցություն լինի նաեւ Գյուլագարակում, այստեղ դեռեւս բանակցություններ են ընթանում թեկնածուի հետ։ Հատկանշական է, որ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով, ՔՊ-ում հասան նրան, որ օրենքով արգելվել է նախընտրական դաշինքներին հանդես գալ անհատների անուններով, ինչպես անցած տարի Առուշ Առուշանյան, Մամիկոն Ասլանյան դաշինքներն էին։ ՔՊ-ում, ըստ էության, հասկանում են, որ քիչ, թե շատ հեղինակավոր անձնավորության մոտ իրենք վարկանիշ չունեն, ուստի պետք է ամեն կերպ խոչընդոտել, որ այդ անձնավորության անունը հնչի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը