25 09 2021

Ընդդիմությունը չի մեկնի Ստրասբուրգ․ «Հրապարակ»

Ընդդիմությունը չի մեկնի Ստրասբուրգ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ից կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը։ Այդ օրվանից մինչև հոկտեմբերի 1-ը Ստրասբուրգ կմեկնի նաև հայաստանյան պատվիրակությունը: Ուշագրավ է, որ պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանն ու «Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանը, ովքեր թեև սույն պատվիրակության անդամ են, սակայն, ինչպես հայտնի է, անցնում են քրեական գործերով, և նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց` ստորագրություն Հայաստանից չբացակայելու մասին:

Հենց այս փաստից էլ օգտվելով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անցած շաբաթ սույն պատգամավորներին չէր ընդգրկել Մոսկվա մեկնող պատվիրակության կազմում՝ պատճառաբանելով, թե նրանց հետ կապված՝ երկրից դուրս գալու սահմանափակումներ կան, և առաջարկել էր այլ թեկնածուներ ներկայացնել, սակայն ընդդիմությունը պնդել էր Արմեն Գևորգյանի և Հայկ Մամիջանյանի թեկնածությունները:

Թվում էր՝ նույն անձինք այս անգամ կարողանալու են մեկնել երկրից, որպեսզի մասնակցեն ԵԽԽՎ նիստին, սակայն երեկոյան տեղեկացանք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է Արմեն Գևորգյանի դիմումը, և վերջինս չի կարող մեկնել Ստրասբուրգ։ Որպես բողոքի նշան՝ Ստրասբուրգ չեն մեկնի նաև Հայկ Մամիջանյանը և Արմեն Ռուստամյանը»։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ