«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 13-ին հայտնի դսրձավ, որ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, Կամո Քոչունցը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ. Միեւնույն ժամանակ, Պողոս Պողոսյանն ազատվել է ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից, Սահակ Օհանյանն ազատվել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթին այս գործընթացներից մանրամասներ են հայտնի դարձել: Բանն այն է, որ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ Սահակ Օհանյանի ազատումն ամենեւին պատահական չէ: ՀՀ պաշտպանության նախարարությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ Սահակ Օհանյանը տարաձայնություններ է ունեցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ, որից հետո էլ ազատման դիմում է գրել։
Ի դեպ, Դավթյանի հետ հաշտ չէ նաեւ Օհանյանի տեղակալը, որը եւս դիմում է գրել, եւ, մեր տեղեկություններով, դեռ ավելին՝ աշխատանքից ազատման դիմում է գրելու նաեւ Մուրացանի հոսպիտալի պետ Վահան Գեւորգյանը: Ասել է թե՝ ազատման դիմումների շարք է սկսվել. Արտակ Դավթյանի հետ աշխատելն անտանելի է դարձել:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը