Խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյբուքյան էջում գրել է.
«Այն հատվածում, որտեղից կրակել են Ելփին գյուղի ուղղությամբ, ադրբեջանցիները դիրքավորվել են 2018 թվականի մայիսին: Այդտեղ այն ժամանակ մեր կորպուսի հրամանատարը Արտակ Դավթյանն էր:
Ադրբեջանցիները չեզոք գոտում իրենց դիրքերն առաջ էին բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։ Իսկ միջպետական ճանապարհի Արենի-Ելփին գյուղերի հատվածն հայտնվել է ուղիղ նշանառության տակ: Դրանից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանին նշանակել է Գլխավոր շտաբի պետ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը