11 09 2021

Սյուրռեալիզմ. ի՞նչը կարող է ավելի վատթարացնել վիճակը. «Փաստ»

Սյուրռեալիզմ. ի՞նչը կարող է ավելի վատթարացնել վիճակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Այս նախագիծը որևիցե եղանակով մեզ չի մոտեցնում այդ հայանպաստ լուծումներին»,- երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նման հայտարարություն է արել այդ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Մի տեսակ սյուրռեալիստական է հնչում գործող իշխանության ներկայացուցիչների կողմից «հայանպաստ լուծումներ» ձևակերպումը, առավել ևս, որ այն վերաբերում է Արցախին: Իսկ հարցը վերաբերում էր նրան, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նորից առաջարկել էին ձևավորել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:

Եվ եթե Նիկոլ Փաշինյանի խմբակցությունը նախորդ անգամ լիագումար նիստում մերժեց նման հանձնաժողովի ստեղծումը, ապա այս անգամ՝ հանձնաժողովի նիստում՝ փաստացի չտալով դրական եզրակացություն: Այսինքն, հերթական անգամ ՔՊ-ն ձախողեց այս հարցը և նորից ապացուցեց, ինչպես քանիցս պնդել են ընդդիմադիրները, փորձագետներն ու ԶԼՄ-ները, որ այս իշխանությունը «ձեռքերը լվացել» է Արցախից:

Ոչ պակաս սյուրռեալիստական էր ՔՊական պատգամավորներից մեկի հայտարարությունը, որ «Արցախի անունով հանձնաժողովի ստեղծումը վատթարացնում է վիճակը»: Դժվար է պատկերացնել, թե Արցախի հարցում էլ ի՞նչը կարող է ավելի վատթարացնել վիճակը, քան արել են գործող իշխանությունները՝ «սեփական կետից» սկսելով բանակցությունները, պարտվելով պատերազմում, կորցնելով Արցախի մեծ մասը, տալով հազարավոր զոհեր, վտանգելով նաև Հայաստանի սահմանները...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ