10 09 2021

«Սպիտակ Իշխան» ձկնատեսակի դեֆիցիտ կլինի. «Ժողովուրդ»

«Սպիտակ Իշխան» ձկնատեսակի դեֆիցիտ կլինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում առաջիկայում սպասվում է «Սպիտակ Իշխան» ձկնատեսակի դեֆիցիտ. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին ձկնավաճառները: Նրանց պատմելով՝ մեր հանրապետության ձկնաբույծները սկսել են աստիճանաբար նվազեցնել «Սպիտակ Իշխան» ձկնատեսակի արտադրությունը: Այսինքն՝ հայաստանյան սուպերմարկետներում եւ խանութներում առաջիկայում մեծ դժվարությամբ հնարավոր կլինի գտնել «Սպիտակ Իշխան»:

Դրան կփոխարինի «Կարմիր Իշխանը», որի գինն ավելի բարձր է. մեկ կիլոգրամը կազմում է 2700 դրամ։ «Սպիտակ Իշխան»-ի մեկ կգ-ն արժե 2200-2300 դրամ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանի հետ եւ հետաքրքրվեց պատճառների մասին:

Մեր հարցին ի պատասխան՝ ձկնաբույծն ասաց. «Այժմ շուկայում «Կարմիր Իշխան» ձկնատեսակի պահանջարկն է ավելի բարձր, քան «Սպիտակ»-ինը. դրանով է պայմանավորված: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում բոլորը օգտագործում են «Կարմիր Իշխան», «Սպիտակ»-ն այլեւս չի վաճառվում: Հիմա մեր մոտ էլ հանրության գերակշիռ մասն անցել է արդեն «Կարմիր Իշխանի»»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ