«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմությունն առաջիկա նստաշրջանում նոր մարտի է պատրաստվում։ Չորեքշաբթի օրն ԱԺ է գալիս կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ․ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ յուրաքանչյուր չորեքշաբթի կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի օր է։ «Հայաստան» դաշինքը պատրաստվում է «հիշվող» դարձնել բոլոր չորեքշաբթիները եւ կառավարության անդամների տգիտությունն ու ոչ կոմպետենտությունն ի ցույց դնել, նաեւ քայքայել նրանց նյարդերը։ Թե ինչպես են դա անելու, առայժմ գաղտնի են պահում։
Ի դեպ, ԱԺ-ն դեռեւս բուռն վերանորոգումների մեջ է․ «Պատիվ ունեմ» խմբակցության հարկաբաժինն է ամբողջությամբ վերանորոգման կանգնած, «Հայաստան» դաշինքի որոշ անդամների աշխատասենյակներում են կոսմետիկ շտկումներ անում։
Ընդդիմադիր պատգամավորները թեեւ ստացել են աշխատասենյակներ, սակայն դրանցից որոշները լուրջ նորոգման կարիք ունեն։ Գույքի ընդունում-հանձնում էլ դեռեւս տեղի չի ունեցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը