08 09 2021

Սամվել Բաբայանի կուսակցությունը ևս մասնակցելու է Մեղրիի ընտրություններին․ «Իրավունք»

Սամվել Բաբայանի կուսակցությունը ևս մասնակցելու է Մեղրիի ընտրություններին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ ու Տեղ բազմաբնակավայր համայնքներում տեղի են ունենալու համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ: «Իրավունքի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Մեղրիի ընտրություններին քաղաքապետի թեկնածու է առաջադրելու նաեւ Արցախի ազգային հերոս Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական կուսակցությունը»` առաջադրելով Մեղրիի քաղաքապետի պաշտոնին Սյունիքի մարզի ԵԿՄ-ի նախկին պատասխանատու Խաչատուր Անդրեասյանի թեկնածությունը:

«Իրավունքը» փորձեց տեղեկությունը պարզել անձամբ Անդրեասյանից, ով հակիրճ նկատեց միայն. «Այո, նման որոշում եմ կայացրել Սամվել Բաբայանի հետ քննարկելուց հետո: Որոշել եմ առաջադրվել, որովհետեւ այսօր, ինչպես երբեւէ, Մեղրիի առաջ ծառացած են ինչպես անվտանգային, այնպես էլ մի շարք այլ առօրյա Խնդիրներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ