02 09 2021

Հայտնի «դեբոշից» հետո ՔՊ-ական պատգամավորները վախեցած են. «Փաստ»

Հայտնի «դեբոշից» հետո ՔՊ-ական պատգամավորները վախեցած են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նորընտիր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իշխանությունների կողմից հրահրված «դեբոշից» հետո, ինչպես երևում է, ՔՊ-ական պատգամավորները բավականին վախեցած են:

«Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար այն ՔՊ-ականները, որոնք առավել ակտիվ էին ընդդիմադիր պատգամավորների վրա հարձակվելու, հայհոյանքներ տեղալու և ձեռքերին ու ոտքերին «զոռ տալու» գործում, դիմել են իրավապահ մարմիններին՝ իրենց անվտանգությունն ապահովելու խնդրանքով:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ պատգամավորներին իրավապահները կցել են թիկնապահներ, որոնք նրանց ուղեկցում են գրեթե մինչև տան դուռը:

Ի դեպ, երեկ էլ մամուլը գրեց, որ Ազգային ժողովի՝ Արցախ մեկնած ՔՊ-ական 6 հոգանոց պատվիրակությանը ուղեկցել է ԱԱԾ ՊՊԾ 12 թիկնապահ: Փաստացի, իշխանությունները գնալով ավելի ու ավելի են դողում իրենց անվտանգության համար, և պետբյուջեի հաշվին համապատասխան միջոցառումներ են իրականացվում ոչ միայն հատուկ պահպանվող անձանց, այլև իշխանական ուժի այլ ներկայացուցիչների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ