02 09 2021

Իշխանությունը կամաց կոտրում է քաղաքապետ Հայկ Մարությանի հենասյուները․ «Հրապարակ»

Իշխանությունը կամաց կոտրում է քաղաքապետ Հայկ Մարությանի հենասյուները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքից ազատման դիմում գրեց Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանի որդին։ Իշխանությունը կամաց կոտրում է քաղաքապետ Հայկ Մարությանի հենասյուները, նրա նշանակած թաղապետերին ազատում եւ նշանակում ընտրություններին լավ արդյունքներ ցուցաբերած մարդկանց։ Էրեբունիում խոսում են, որ թաղապետ կնշանակվի ՔՊ շտաբի անդամներից մեկը՝ Վլադը։

Նոր թաղապետերի նշանակման հարցը համակարգում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ում լիազորությունների շրջանակը տասնապատիկ մեծ է Տիգրան Ավինյանի գործառույթներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ