31 08 2021

ՏԻՄ ընտրություններին ԱԺ չանցած ուժերն էլ կմասնակցեն․ «Հրապարակ»

ՏԻՄ ընտրություններին ԱԺ չանցած ուժերն էլ կմասնակցեն․ «Հրապարակ»

«Պետության առաջ ծառացած բազում խնդիրներից գլուխ չհանող իշխանությունը հիմա էլ ՏԻՄ ընտրություններով է զբաղված՝ որոշել է տեղական ինքնակառավարման մարմինները «վերցնել»։ Ուշի-ուշով աշխատել են և՛ խոշորացվող համայնքների փնջերը կազմելիս, և՛ թեկնածուներ ընտրելիս, և՛ ընտրությունների օրը որոշելիս։ Այնտեղ, որտեղ կոնկրետ և իրենց կարծիքով ուժեղ թեկնածու ունեն, հոկտեմբերին են կայանալու ընտրությունները, որտեղ վստահ չեն, հետաձգել են ավելի ուշ շրջանի։ Սակայն ամռան ընտրություններից դեռ ուշքի չեկած՝ ընդդիմությունը դեռևս չի հասցրել զբաղվել ՏԻՄ ընտրություններով։

Չնայած ներսում քննարկում են համայնքային ընտրություններին մասնակցելու հարցը՝ հասկանալով, որ եթե այստեղ տանուլ տան, հետո շատ ավելի դժվար է լինելու քաղաքական կյանքում տեղ ունենալը, բայց ակտիվ քայլեր դեռ չեն արել։ Տեղեկացանք, որ աշնան ընտրություններին մասնակցելու պլաններ ունեն նաև արտախորհրդարանական ուժերը։

Օրինակ, Արա Զոհրաբյանի «Զարթոնք» կուսակցությունը ձգտում է եթե ոչ համայնքապետեր, գոնե ավագանու անդամներ ունենալ։ Քննարկումների փուլում է նաև ԲՀԿ-ն։ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է հարցումներ անել մարզերում՝ հասկանալու համար, թե ովքեր շանս ունեն համայնքապետ դառնալու, ըստ այդմ էլ կկազմվեն ԲՀԿ համամասնական ցուցակները։ Առայժմ միայն երկու տարածքում ունեն մասնակցելու վերջնական որոշում՝ Կոտայքում և Լոռիում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ