«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինտենսիվ շարունակվում է պաշտոնները մեջ-մեջ անելու գործընթացը:
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, որոշվել է, թե ովքեր են լինելու եւս երկու պաշտոնի ղեկավարներ: Այսպիսով` ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը, ամենայն հավանականությամբ` կստանձնի ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Ճիշտ է, ՔՊ-ականներն առանձնապես դժգոհ չեն հանձնաժողովի գործող նախագահ Նարեկ Զեյնալյանից, սակայն նա համարվում է բավական պասիվ գործիչ եւ, բացի այդ, վերջինս ավելի հեշտությամբ կհամակերպվի լինել շարքային պատգամավոր, քան Թորոսյանը: Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանին սպասվում է դիվանագիտական աշխատանքը: Ըստ շրջանառվող լուրերի, հնարավոր է, որ նա նշանակվի Լատվիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը