10 07 2021

Ինչպես կբաշխվեն ԱԺ հանձնաժողովները․ «Հրապարակ»

Ինչպես կբաշխվեն ԱԺ հանձնաժողովները․ «Հրապարակ»

«Իշխանական թիմում քննարկում են, թե առանցքային հանձնաժողովներից որ առաջին երկուսն ընտրեն, որպեսզի դրանց նախագահությունը չանցնի ընդդիմությանը։ Դոնթի բանաձևով՝ 71 մանդատ ստացած ՔՊ-ն սկզբում ընտրում է 2 հանձնաժողով, ապա 1 հանձնաժողով ընտրելու իրավունք է ստանում «Հայաստան» դաշինքը, ապա ևս 2 հանձնաժողով՝ իշխանությունը, մեկը՝ «Հայաստան»-ը, մինչև կբաշխվեն ԱԺ 11 հանձնաժողովները։ Այսինքն՝ 11-ից 3-ը բաժին կհասնի «Հայաստանին», «Պատիվ ունեմ»-ը հանձնաժողովի նախագահի պաշտոն չի ստանա։

Իշխանական խմբակցությունը նախապատվությունը տալիս է առանցքային հանձնաժողովներին՝ պետաիրավական, պաշտպանության և անվտանգության, ֆինանսաբյուջետային, արտաքին հարաբերությունների: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներն ամենաշատն են շրջագայում, ուստի հազիվ թե իշխանությունը սա ձեռքից բաց թողնի։

Կարևոր է նաև պաշտպանության հանձնաժողովը, որ ընդդիմությունն ուղիղ «դոստուպ» չունենա ՊՆ-ին։ Բայց պակաս կարևոր չէ նաև պետաիրավականը, որտեղով առաջիկայում լիքը կարևոր օրենքներ ու պայմանագրեր են սղղացնելու։ ՔՊ-ում հնարավոր են համարում, որ պետաիրավականի նախկին նախագահ Վլադիմիր Վարդանյանն արտաքին հարաբերությունները ղեկավարի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ