«Հրապարակ» օրաթերթը գրում է. Այս ընտրություններում պարտություն կրած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ լուրերի, ամենից շատ զայրացած է ԲՀԿ երիտթեւի ղեկավար Աշոտ Անդրեասյանի վրա, ով նախընտրական ողջ ընթացքում սոցհարցումներ է արել եւ Ծառուկյանին վստահեցրել․ «Շեֆ, ամեն ինչ տոչնի ա, անհանգստանալու բան չունենք»։
Ըստ այդ հարցումների, ԲՀԿ-ն ունեցել է 23 տոկոս վարկանիշ Երեւանում, 30 եւ ավելի՝ մարզերում, ինչից էլ ԲՀԿ-ում հանգստացել են եւ ավելորդ ջանքեր չեն ներդրել՝ համարելով, որ հաղթանակն իրենց գրպանում է։ Դրանից բացի, տարածքային պատասխանատուները եւս խոստացել են տասնյակ հազարավոր ձայներ բերել, բայց խոստումը չեն կատարել։ ԲՀԿ ցուցակից շատ քիչ մարդ է ջանասիրաբար աշխատել։ Բոլորը հույս են ունեցել, որ Ծառուկյանի՝ նախկինում արած բարեգործությունների արդյունքները կքաղեն՝ գոնե գյուղերում իրենց շատ ձայներ կտան, եւ բացառված է իրենց՝ խորհրդարան չանցնելը։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը