15 07 2021

Ծառուկյանն իր հավատարիմ կուսակիցներին անգործ չի թողնի․ «Հրապարակ»

Ծառուկյանն իր հավատարիմ կուսակիցներին անգործ չի թողնի․ «Հրապարակ»

«Չնայած վերջին օրերին լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, թե Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մի քանի ԲՀԿ-ականներ փոխնախարարների պաշտոններ կստանան, անգամ անուններ են նշվում՝ Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի և Արման Աբովյանի, սակայն, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը չի գնալու այդ քայլին, և նման պայմանավորվածություն նրանց միջև չկա։

Վերջին հանդիպումն էլ՝ Փաշինյանի ու Ծառուկյանի միջև, կայացել է մի քանի փորձից հետո․ ԲՀԿ առաջնորդին համոզել են, որ հետընտրական փուլն այլ է, և ժողովուրդն էլ իր քվեն տվել է Փաշինյանին, ուստի ընդդիմությունը եթե շարունակի պահանջել նրա հրաժարականը, դեմ է գնում ժողովրդի կամքին։

ԲՀԿ առաջնորդը որոշել է, որ իր հավատարիմ կուսակիցներին անգործ չի թողնի, և նրանց ասել է, որ բոլորն աշխատանք կունենան, մի մասը կաշխատի հենց «Կենտրոն» TV-ում, հեղինակային հաղորդումներ կվարեն կամ այլ ֆորմատի հետաքրքիր ծրագրեր կհամակարգեն։ Հեռուստաընկերության մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն մի քանի օր է՝ պատգամավորներն առավոտից մինչև ուշ գիշեր TV-ում են, հնարավոր է մինչ օրս եթեր հեռարձակվող որոշ ծրագրեր փակվեն, բացվեն նորերը։ Առհասարակ, «Կենտրոն» TV-ն աշխուժացնելու, ակտիվացնելու խնդիր ունեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ