17 06 2021

Փաշինյանի այսօր հրավիրած հանրահավաքը Հանրապետության հրապարակում կարող է տապալվել․ «Փաստ»

Փաշինյանի այսօր հրավիրած հանրահավաքը Հանրապետության հրապարակում կարող է տապալվել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի այսօր հրավիրած հանրահավաքը Հանրապետության հրապարակում կարող է տապալվել։ Մեր ունեցած տեղեկություններով, Արաբկիր համայնքում ունեցած երեկվա ձախողված երթից հետո Փաշինյանը թիմին սպառնացել է, որ եթե նույն ձախողումը կրկնվի այսօր եւ չստացվի մարդ հավաքել, ինքը վերջին օրով կդադարեցնի քարոզարշավը եւ թիմն ամբողջությամբ կտապալվի։ Իսկ թիմում հասկացել են, որ անգամ վատագույն սցենարի դեպքում Նիկոլ Փաշինյանին կհաջողվի իր եւ իր ընտանիքի հարցերը լուծել, բայց իրենք կմատնվեն անտերության։ Ըստ այս օրերին սոցցանցերում տիրող հիմնական կարծիքի, եթե մարզային այցելությունների ժամանակ հաջողվում էր Փաշինյանին հարբած պահելով՝ ձգել քարոզարշավը, ապա Երեւանում նույնը չի աշխատի։ Երեկ ամբողջ օրը Արսեն Թորոսյանը լծվել է հրապարակ մարդ հավաքելու գործին, սակայն հասկանալով, որ Փաշինյանի հանձնարարությունը ծայրահեղ դժվարությամբ է կատարվում, Թորոսյանն ինքն է ընկել անհավասարակշիռ վիճակի մեջ եւ, ըստ կառավարության մեր աղբյուրների, ամբողջ օրվա ընթացքում աշխատասենյակից լսելի են եղել իր բղավոցները։ Ինչպես այս տարվա մարտի 1 -ի համար Հանրապետության հրապարակում հանրահավաքի համար թիվ էր դրվել մարզպետարանների, դպրոցների, մանկապարտեզների եւ պետական այլ հաստատությունների վրա, նույն սկզբունքով հիմա են գործում։ Անգամ զինկոմիսարիատների վրա է դրված նորակոչիկ բերելու թիվ։ Խնդիր է առաջացել քաղաքացիական հագուստով ոստիկաններ բերելու հարցում։ Իշխանությունը հասկացել է, որ դժգոհությունն այնքան է հասունացել, որ հունիսի 21-ի առավոտյան, երբ հրապարակվեն արդյունքները, որեւէ ուժային այլեւս չի կատարի իրենց հրահանգները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ