«Ավելի վաղ բոլորս ականատես եղանք, թե ինչպես է ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, Աբովյան 26 հասցեում գարեջուր վաճառում:
Ակնհայտ է, որ այս էժանագին բեմականացումն արվում է միմիայն իշխանատենչ Փաշինյանների անձնական փիառի համար, սակայն պարզվում է, որ հետպատերազմական գերճգնաժամային Հայաստանը բավական չէ իր կեղեքվող պետբյուջեից իշխող թիմին աստղաբաշխական թվերի հասնող պարգևավճարներ է բաժանում, այլև մեկ ամսվա ընթացքում մի քանի միլիոն դրամ է տրամադրում, որպեսզի Աշոտ Փաշինյանն անվտանգ գարեջուր վաճառի:
Մեր տեղեկություններով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում, «վաճառական» Աշոտ Փաշինյանի ապահով առուծախն ապահովելու նպատակով պետբյուջեից ավելի քան 4 միլիոն դրամ է հատկացվել: Մեր աղբյուրի պնդմամբ՝ Աշոտին հսկում է երկու թիկնապահ: Թիկնապահներից յուրաքանչյուրը ստացել է 2 միլիոն դրամ աշխատավարձ: Այսինքն՝ ընդհանուր գումարը կազմում է 4 միլիոն դրամ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը