05 06 2021

Փաշինյանի թիմակիցները տեղյակ չեն՝ ընտրությունից հետո ում հետ են կոալիցիա կազմելու. «Ժողովուրդ»

Փաշինյանի թիմակիցները տեղյակ չեն՝ ընտրությունից հետո ում հետ են կոալիցիա կազմելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի գրման –ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իրեն շատ տարօրինակ է պահել։

Ըստ մեր տեղեկությունների՝ երբ ՔՊ վարչության անդամները թեժ քննարկել են ցուցակում տարբեր անձնանց ինչ-որ համարներում լինելու հարցը, Փաշինյանը հեռու է նստել ու հիմնականում լսողի դերում է եղել։

Շատերի համար տարօրինակ է եղել Փաշինյանի պահվածքը։ Տպավորություն է թողել, թե թիմն է որոշումներ կայացնում, բայց իրականում Փաշինյանը իր թիմի անդամների հետ առանձին-առանձին հանդիպել էր, տնտղել բոլորին, բայց շատերի ճակատագրի մասով որևէ հարցի հետ կապված որևէ հստակություն չի դրել, ոչ մեկին չի ասել, թե ով ինչ պետք է սպասի։

Կարելի է ասել՝ իշխանական թևի շատ ներկայացուցիչներ այս պահին ցայտնոտի մեջ են ու չգիտեն՝ ինչ սպասել, եթե անգամ իրենք վերընտրվեն, ով որտեղ է լինելու։ Բանն այն է, որ Փաշինյանը իր թիմի անդամներից ոչ մեկի հետ անկեղծ չէ, ոչ ոք տեղյակ չէ անգամ, թե ընտրություններից հետո Փաշինյանը ում հետ է պատրաստվում կոալիցիա կազմել, ովքեր են իրենց դաշնակիցները, ու որ քաղաքական ուժի հետ է Փաշինյանը գաղտնի բանակցում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ