01 06 2021

Հայկ Մարությանը հեռանում է․ «Ժողովուրդ»

Հայկ Մարությանը հեռանում է․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի՝ Երևանի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջին ժամանակահատվածում ճամպրուկային տրամադրությամբ է: Ըստ մեր տեղեկությունների՝ Հայկ Մարությանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, որ եթե այս իշխանությունները վերընտրվեն կամ չընտրվեն, միևնույն է, իր պաշտոնավարումն անհնարին կլինի։

Նիկոլ Փաշինյանը մտադիր է ընտրվելու դեպքում սեպտեմբերին Երևանի քաղաքապետի ընտրություններ անցկացնել։ Իսկ ընդդիմության, հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի ընտրվելու պարագայում Մարությանը շարունակելու որևէ շանս չունի։ Մեր տեղեկություններով՝ վերջին ժամանակահատվածում Մարությանը ընդհանրապես որևէ մեկի հետ չի շփվում՝ ինչպես թիմակիցների, այնպես էլ աշխատակիցների հետ, ու կարելի է ասել՝ քաղաքապետարանում կյանքը կանգ է առել։

ԱԺ արտահերթ ընտրություններին նա մատը մատին չի տալիս։ Երևանում ՔՊ-ի համար ձայներ բերելու պարտավորությունն իր վրա է վերցրել գործարար Խաչատուր Սուքիասյանը, իսկ քարոզչական մասով՝ Արսեն Թորոսյանը։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հաջորդ նիստը լինելու է հունիսի 22-ին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից երկու օր հետո: Ավագանին պետք է ներկայացնի քաղաքապետարանի բյուջեի կատարողականը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ