28 05 2021

Ինչու է զինծառայողը մահացու վիրավորվել թոքի շրջանում․ «Ժողովուրդ»

Ինչու է զինծառայողը մահացու վիրավորվել թոքի շրջանում․ «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը մահացել էր թոքի հատվածում վիրավորումից։ Եվ այդ հանգամանքից հետո շատերին հետաքրքրում էր, թե ինչպես է ստացվել, որ զինծառայողը վիրավորվել է թոքի շրջանում, այսինքն՝ զրահաբաճկոն չի՞ եղել արդյոք նրա հագին:

Այս առնչությամբ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հարց է ուղղել ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին: «Մեր զինվորը զրահաբաճկոն ունի, բայց տարբեր դիրքերից կրակելու դեպքում ռելիեֆային բարդ պայմաններում, եթե կրակոցներն արձակվում են ներքևից, ապա զինծառայողը, գտնվելով վերևի մասում, ապա կարող է նաև այդ մասով խոցվել: Իմ տվյալներով՝ այդպես է ստացվել դեպքը», – նշեց նա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ