19 05 2021

Մեզ շեղում են՝ ասելով Սյունիք, մինչդեռ իրադարձություններ կան նաև Վայքում և Գեղարքունիքում․ Վովա Վարդանով․ «Իրավունք»

Մեզ շեղում են՝ ասելով Սյունիք, մինչդեռ իրադարձություններ կան նաև Վայքում և Գեղարքունիքում․ Վովա Վարդանով․ «Իրավունք»

««Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր, հետախույզ, ազատամարտիկ, հասարակական և ռազմական գործիչ Վովա Վարդանովի կարծիքով՝ տեղի ունեցող իրադարձու­թյունները սյունիքյան չեն:

- Մեզ շեղում են՝ ասելով Սյունիք, մինչդեռ իրադարձություններ կան նաև Վայքում և Գեղարքունիքում: Ու հավա­տացեք՝ ոչ պակաս լկտի պահվածք է դրսևորվում հակառակորդի, ավելի ճիշտ՝ արդեն հարևանի կողմից: Սյու­նիք ներս մտնելը եղել է 2,5-3 կմ, ու մին­չև հիմա այնտեղ են: Մեր կազմակեր­պության, մեր գումարտակի ներկայա­ցուցիչներն արդեն մեկ շաբաթ է՝ Սյունի­քում են: Ինչպես բոլորին են շեղում, նույնպես էլ մենք էինք շեղվել: Վերին Շորժային շատ քիչ ուշադրություն ենք դարձնում և Ջերմուկի այն հատվածին, որտեղ բնակավայր չկա, ինչը բավակա­նին սխալ է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ