08 05 2021

Փաշինյանն ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը․ «Հրապարակ»

Փաշինյանն ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ՀԱԿ-ի հեղինակավոր մարդկանց իր ճամբար տանել։ Դրանով ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը, ով վերջերս անխնա քննադատում է իրեն։ Մենք գրել էինք, որ բանակցություններ են ընթանում տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ, սակայն դրանք կարծես հաջողությամբ չեն պսակվել՝ Խաչատրյանը չի պատասխանել Փաշինյանին, իսկ մերձավոր շրջապատը համոզված է, որ նա առաջարկը կմերժի։

Մեզ ասացին, որ Փաշինյանն ուզում է ցուցակի առաջին 2 տասնյակում հեղինակավոր տնտեսագետների և ֆինանսիստների գրել, որ ցույց տա, թե ուժեղ կառավարություն է ձևավորելու, որը կկարողանա տնտեսությունը զարգացնել, ներդրումներ բերել և կյանքը դարձնել բարեկեցիկ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ