29 04 2021

Լարիսա Ալավերդյանին և նրա ամուսնուն հրավիրել են ԱԱԾ․ «Փաստ»

Լարիսա Ալավերդյանին և նրա ամուսնուն հրավիրել են ԱԱԾ․ «Փաստ»

Այս օրերին քրեական գործեր են «կարվում» մի շարք ընդդիմադիրների նկատմամբ, ոմանց հրավիրում են ԱԱԾ: Օրինակ՝ երեկ մեզ հետ զրույցում ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը հաստատեց, որ իրեն և ամուսնուն նույնպես հրավիրել են ԱԱԾ:

Այսպիսի օրինակները քիչ չեն, և կան տեղեկություններ, որ գնալով զանգվածային բնույթ են ստանալու, հին ու նոր «գործեր» են «վերակենդանացնելու», քանի որ Փաշինյանը պարզապես սարսափած է ընտրություններում պարտվելու մտքից:

Ի դեպ, այս ամենից բացի, Նիկոլ Փաշինյանն սկսել է աշխատել նաև Ֆեյսբուքում: Մեր տեղեկություններով, նրա ուղիղ հրահանգով զանգվածային բողոքներ են ուղարկվում ընդդիմադիրների սոցցանցային էջերի դեմ, ինչի հետևանքով որոշ էջեր կա՛մ որոշ ժամանակով բլոկվում են, կա՛մ սահմանափակվում են առանձին ֆունկցիաներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ