«Արմավիրի մարզի գյուղերում գյուղմթերքի իրացման լուրջ խնդիր կա: Մարզի գյուղերի մեծ մասում բնակիչներն այս ժամանակահատվածում հիմնականում զբաղվում են կանաչեղենի մշակությամբ, սակայն այն չկարողանալով վաճառել՝ քաղում թափում են:
Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը եղավ սահմանամերձ Մարգարա գյուղում, որտեղ բնակիչները հիասթափված քաղել և թափել են աղբանոցը: Տեղեկացնենք, որ ապրիլի սկիզբ գյուղացիները կարողանում էին միջնորդ կազմակերպությունների կամ անհատների միջոցով կանաչեղենն արտահանել Ռուսաստան, և այդ պատճառով շուկայում այն քչացել էր, իսկ Սուրբ Զատկինի տոնին կանաչու մեկ կապը գերազանցում էր 200 դրամը:
Բայց վերջին օրերին կանաչեղենի արտահանման ծավալները փոքր-ինչ նվազել են, շուկայում վաճառքի կանաչին շատացել է, այդ պատճառով գյուղացիների մեծ մասը մեկ կապ hամեմը կամ մաղադանոսը վաճառում է 20 դրամով»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը