«Հրապարակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երեկ ԲՀԿ քաղխորհրդի նիստ է կայացել: Կուսակցության փոխնախագահ է ընտրվել պատգամավոր Շաքե Իսայանը՝ փոխարինելով Սերգեյ Բագրատյանին, ով ամիսներ առաջ դուրս եկավ ԲՀԿ-ից:
Հիշեցնենք, որ կուսակցությունը եւս չորս փոխնախագահ ունի՝ Վարդան Վարդանյան, Վահե Էնֆիաջյան, Միքայել Մելքումյան եւ Արմեն Արզումանյան: Ինչ վերաբերում է Շաքե Իսայանին, ապա վերջին տարիներին նա վայելում է Գագիկ Ծառուկյանի համակրանքը, եւ ԲՀԿ-ում այլեւս չեն կասկածում, որ նախընտրական ցուցակի առաջին կինը հենց Շաքեն է լինելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը