«Մարտի 23-ին Ազգային ժողովը գումարելու է հերթական նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված է 20 հարց: Այդ օրերին խորհրդարանում պետք է կազմակերպվի Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրություն, քանի որ նախորդ նստաշրջանի ժամանակ իշխող «Իմ քայլը» չմասնակցեց քվեարկությանը, եւ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին «պատժելու» համար Արմեն Հայկյանցը եւ Արսեն Մկրտչյանը մերժվեցին` չհավաքելով բավարար թվով ձայներ:
Հիմա պիտի լինի դատավորների քվեարկության երկրորդ փուլը, սակայն որքան էլ «Իմ քայլը» ջանում է՝ կրկին Ռուբեն Վարդազարյանը ԱԺ գնա եւ պատասխանի իրենց հարցերին, ամեն դեպքում «ԱԺ կանոնակարգ»-ը թույլ չի տալիս:
Իշխանական պատգամավորները հիասթափված են, եղանակներ են փնտրում եւս մեկ անգամ Վարդազարյանին «բերման ենթարկելու» համար: Ամեն դեպքում, մյուս շաբաթ պատգամավորները պետք է դատավոր ընտրեն, եւ ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը հյուրընկալվել է Նիկոլ Փաշինյանի առանձնատանը, ստացել եւ տվել հավաստիացումներ` լինելու հնազանդ եւ «ճիշտ» դատավոր»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը