19 03 2021

Ստոպ կադր, կյանքը կանգ է առել 2020-ի սեպտեմբերի շրջակայքում․ «Հրապարակ»

Ստոպ կադր, կյանքը կանգ է առել 2020-ի սեպտեմբերի շրջակայքում․ «Հրապարակ»

«Երկար տատանումներից հետո վերջապես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտահերթ ընտրությունների գնալու մասին, անգամ օրը հրապարակեց՝ հունիսի 20։ Չնայած ընդամենը փետրվարի 7-ին իշխանական կուսակցությունը հայտարարում էր, թե «արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա»։ Հակասական ու սեփական անելիքը չիմացողի այս գործելաոճին մենք արդեն վարժվել ենք։ Մի բան պարզ էր, որ «հանրային պահանջի» թեման ուղղակիորեն կապված է վարչապետի հրաժարականը պահանջողների ակտիվության ու քանակի հետ։

Ամեն նոր հայտարարության և հերթական հանրահավաքից հետո իշխանությունը հակվում էր արտահերթ անելուն, երբ մի քանի օր նոր հայտարարություն չէր հնչում, հանրահավաքների թափն ընկնում էր՝ կարծում էր, թե «հանրային պահանջ» չկա։ Բայց նման աննախադեպ իրավիճակ, երբ վարչապետի հրաժարականն են պահանջում երկրի բոլոր ներկա ու նախկին նախագահները, երկու կաթողիկոսները, բանակն ու մտավորականությունը, անհնարին էր պատկերացնել։ Ինչպես անհնարին էր պատկերացնել, որ այսքան ծանրակշիռ պահանջներն ու կոչերն անարձագանք կմնան, և իշխանությունը կշարունակի անսասան պաշտոնավարել։ Մինչդեռ ակնհայտ է, որ երկրում խոր և համապարփակ ճգնաժամ է, անելանելի իրավիճակ։

 

Կյանքը կանգ է առել 2020-ի սեպտեմբերի շրջակայքում, կարծես ստոպ-կադր տված լինեն։ Մարդիկ չեն ապրում, ոչ մի համակարգ չի աշխատում, բոլորը սպասողական վիճակում են։ Ինչպե՞ս անել, որ երկիրն այս կանգնած վիճակից պոկվի, համակարգերը սկսեն աշխատել, կյանքը շարունակվի։ Արդյո՞ք ԱԺ արտահերթ ընտրությունները կկարողանան տեղից շարժել այս խափանված մեխանիզմը, թե՞ մենք ժամանակավոր ճգնաժամից անցում կկատարենք դեպի երկարատև ճգնաժամ, որը պետական ինստիտուտները վերջնականապես կքայքայի և հանրության վերջին հույսերը կմարի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ