05 03 2021

Փաշինյանը հրաժարական կտա, ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի․ «Ժողովուրդ»

Փաշինյանը հրաժարական կտա, ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բաղրամյան պողոտայում ընդդիմու­թյան կողմից կազմակերպված ցույ­ցերին մասնակցում է նաեւ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը: «Ժողովուրդ»-ը զրուցել է քաղաքապե­տի հետ՝ հասկանալութե ինչ ելքեր է տեսնում երկիրն այս վիճակից դուրս հանելու հետ կապված:

Ի՞նչ ելք եք պատկերացնումորպես­զի հանգուցալուծում լինիեւ ընդդիմու­թյունը լքի Բաղրամյան պողոտան:

Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի, եւ ժողովուրդն անցնի իր խաղաղ աշխատանքին:

Ինչպե՛ս եք պատկերացնումնորից ընտրություննե՞ր լինեն:

Չեմ կարծում, որ գործը կհասնի ընտրություններին:

Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում:

Կարծում եմ՝ հրաժարական կտա:

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՞այդպես եք կարծում:

Այո:

Այսինքն՝ լինեն արտահերթ ընտրու­թյուններ:

Այո, մեկ տարվա ընթացքում լինեն արտահերթ ընտրություններ:

Իսկ մինչ այսքանի որ իշխանու­թյունն էլ իր կողմից է հանրահավաքներ կազմակերպումբախումների չի՞ գնա իշխանությունը կամ ընդդիմությունը:

Իհարկե չեն գնա: Հայ ազգը մեկը մյուսի դեմ դուրս չի գա:

Իշխանությունն ասում էոր այստեղ նախկիններն են հավաքված, հանրապետականները, «Դաշնակցությունը», որոնք ոչ թե ներկայացնում են ժողովր­դի մի մասի կարծիքըայլ նրանք ընդա­մենը փորձում են նորից վերադառնալ իշխանությաննրանք ընդամենը աթո­ռակռիվ են անում:

Նախկինները մեր երկիրը կառուցել են, 30 տարի պահել են որպես լավ, ստաբիլ երկիր: Նախկին ասվածն ան­համատեղելի է, որովհետեւ այն ժողո­վուրդը, որն էստեղ կանգնած է, նրանք իրենց լուման ունեն երկրի կայացման գործում: Այնպես որ, կարծում եմ՝ այս մեկնաբանությունները սխալ են:

Իսկ իշխանությունն էլ ասում էոր 30 տարի նախկին իշխանությունը թալանել էկոռուպցիա է տեղի ունեցելբանակն է թալանվելԻ՞նչ կասեք:

Համենայնդեպս, թերություններով հանդերձ մենք ունեցել ենք խաղաղ երկիր, այնպես որ, չի կարելի ասել, որ թալանել են: Միգուցե եղել են թերու­թյուններ, որ մարդիկ արել են, եւ նրանք պետք է դատապարտվեին, իսկ մյուսնե­րը զբաղվեին իրենց աշխատանքով: Բայց մարդիկ իսկապես լումա ունեին իրենց հայրենիքի համար, եւ կարծում եմ, որ ժողովուրդն իր ուզածին կհասնի:

Ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ պա­տերազմըՆերկայիս իշխանությունը մեղադրում է նախկինին բանակը թալանելու համարԴուք ի՛նչ կարծիք ու­նեք:

Քանի որ նման ինֆորմացիայի խո­րապես չեմ տիրապետում, չեմ կարող ասել, թե ում պատճառով եղավ: Այդ հարցի պատասխանը կտան քաղաքա­գետները, վերլուծություններ կարող են անել նրանք:

Դուք կարծում եքոր առաջիկայում Նիկոլ Փաշինյանը հրաժարակա՞ն է ներկայացնելու։

Այո։

Ո՞ւմ եք որպես թեկնածու տեսնումՈ՞վ կարող է գալ եւ փրկել մեր երկիրը։

Շարժումն ունի իր թեկնածուն Վազգեն Մանուկյանն է թեկնածուն: Հրաժա­րական տալու դեպքում, բնականաբար մեկ տարի նա կգլխավորի ժամանակա­վոր կառավարությունը, որից հետո կերեւա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ