03 03 2021

Դրանք հերյուրանքներ են․ ՊԵԿ նախագահը՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման սկանդալային գոր­ծի մասին. «Իրավունք»

Դրանք հերյուրանքներ են․ ՊԵԿ նախագահը՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման սկանդալային գոր­ծի մասին. «Իրավունք»

«Մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման սկանդալային գոր­ծը, թեև ՌԴ-ում գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում, սա­կայն այդպես էլ Հայաստանում չբարեհաճեցին այդ ուղղությամբ որևէ քայլ անել: Այսպիսով, ո՞ւր է հասել այդ պատմությունը, փորձեցինք հետաքրքրվել ՊեԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանից, ով ասաց.

-Դրանք հերյուրանքներ են, դրանց շուրջ բազմաթիվ միջո­ցառումներ և գործողություններ են կատարվել, և ակնհայտ է դար­ձել, որ դրանց մեջ ոչ մի իրականություն չկա (ի՞նչը, որ ՌԴ ծխախոտի խմբաքա­նակնե՞ր են տարել Հայաստանից, որը ռուսական համապատասխան ծառայու­թյուններն առգրավեցին- Հեղ.):

- Կոնկրետ ինչ միջոցառումների ար­դյունքում է փաստվել Ձեր ասածը:

 

- Բազմաթիվ:

- Պարոն Հովհաննիսյան, հանրությու­նը պահանջում է կառավարության ղեկա­վարի և ամբողջ կառավարության հրաժարականը: Դուք ևս կառավարության մաս եք կազմում, չե՞ք կարծում, որ պետք է հեռանաք:

- Չեմ կիսում այդ տեսակետը:

- Այսինքն՝ ժողովրդի տեսակետը չե՞ք կիսում:

-Ո՞ր ժողովրդի:

-Ովքեր Բաղրամյան պողոտայում ցույց են անում և պահանջում ողջ կառա­վարության հրաժարականը:

-Իրենց կարծիքը մեզ համար միևնույն չէ, քանի որ նրանք մեր հայրենա­կիցներն են: ---Բայց ժողովուրդը երեկ հրապարակում էր:

-Իսկ Բաղրամյանում հավաքվածներն ովքե՞ր են:

-Նրանք նույնպես մեր հայրենակից­ներն են, ովքեր որոշակի դժգոհություններ ունեն կառավարությունից:

-Ու ի՞նչ  պետք է անի  կառավարությու­նը այս դեպքում:

-Կառավարությունը շարունակում է իր աշխատանքը:

-Պարո՛ն Հովհաննիսյան, ի դեպ, մենք Ձեզ գրավոր հարցմամբ էլ ենք դիմել: Առ այն, որ ՊԵԿ-ն Արցախ օգնություն հասց­րած անհատներից փորձում է հարկեր գանձել: Այն դեպքում, երբ անհատները պետության փոխարեն իրենց կյանքը վտանգելով տարբեր օգնություններ են հասցրել ռազմի ճակատ: Դա նորմա՞լ եք համարում։

-Կա օրենքով սահմանված ըն­թացակարգ:

-Բայց կառավարության որոշումը չի՞ վերաբերում ռազմական դրության պայմաննե­րին, երբ մարդիկ իրենց կյանքը վտանգելով՝ օգնություն են հասց­նում պատերազմական գոտի:

-Այո, ռազմական դրության պայման­ների համար մենք ընդունել ենք արտոնություններ նախատեսող օրենք, որով պետք է արտոնությունից օգտվեն տվյալ օգնություն բերողները: Դրա համար անհրաժեշտ է փաստաթղթեր ներկա­յացնել:

-Բայց օգնությունը հասել է, չէ՞ սահ­մանված կերպով, և դա Դուք գիտեք:

-Խնդիրն այստեղ, կարծում եմ, նրա­նում է, որ մարդիկ չեն հասցրել այդ փաստաթղթերը ներկայացնել: Դրա հա­մար մեզ համար պարզ չի դեռևս դա օգնությո՞ւն է, թե օգնություն չէ: Երբ կներ­կայացվի, բնականաբար, հարկային պարտավորություն չի հաշվարկվի: Կարգ կա, որը պետք է պահպանվեր: Կամ, ամեն դեպքում, մեզ դեռևս չեն ներկայացրել:

Հատկանշական է, որ ՊԵԿ-ը այդ մա­սին հիշել է օգնությունն Արցախ հասցնելուց և ԱՀ իշխանություններին հանձնելուց ամիսներ անց: Ինչ է, բյուջեն լցնելու խնդի՞ր ունեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ