03 03 2021

Սահմանամերձ մարզերում բնակարանների գները նվազել են․ «Ժողովուրդ»

Սահմանամերձ մարզերում բնակարանների գները նվազել են․ «Ժողովուրդ»

«Հայաստանի սահմանամերձ մարզերում բնակարանների գները նվազել են: Սա, ըստ ամենայնի, պատերազմի թողած հետևանքն է. մարզային քաղաքներում բնակարանների պահանջարկը նվազել է, մարդիկ անհանգստացած են և չեն շտապում սահմանամերձ քաղաքներում բնակարաններ գնել:

Արձանագրենք, որ վերջերս սահմանամերձ դարձած Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքներում էլ բնակարանների գները նվազել են: Նույն պատկերն է նաև Սյունիքի մարզում. այստեղ ևս բնակարանների գների անկում է արձանագրվել: Օրինակ՝ Գորիսում անցյալ տարվա նոյեմբերին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 141 հազար դրամով, իսկ դեկտեմբերին՝ 140 հազար դրամով, Կապանում գինն իջել է 3100 դրամով: Մեղրիում մեկ ամսվա ընթացքում բնակարանն էժանացել է 1600 դրամով:

Քաջարանում բնակարանի գինը նվազել է 1500 դրամով. այստեղ մեկ քմ-ն նոյեմբերին կազմել է 98 հազար դրամ, դեկտեմբերին՝ 96 հազար 500 դրամ: Հայաստանի մյուս սահմանամերձ Տավուշում բնակարանների գները ևս նվազել են. Դիլիջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի գինը նվազել է 1800 դրամով, Իջևանում` 1500 դրամով, իսկ Նոյեմբերյանում բնակարանի գինը նվազել է 500 դրամով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ