24 02 2021

Մեկ տարվա ընթացքում Սյունիքի մարզում բնակչության քանակը նվազել է 1300-ով․ «Ժողովուրդ»

Մեկ տարվա ընթացքում Սյունիքի մարզում բնակչության քանակը նվազել է 1300-ով․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Օրինակ՝ միայն Լոռու մարզում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 700-ով: Արագածոտնի մարզում 200-ով է նվազել բնակչության թիվը, Արարատում՝ 100-ով, Գեղարքունիքում՝ 300-ով, Շիրակում՝ 400-ով: Մեկ տարվա ընթացքում Սյունիքի մարզում բնակչության քանակը նվազել է 1300-ով:

Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 1300 բնակչի նվազումը մտահոգիչ է, որքան էլ որ նկատի ունենանք, որ արտագնա աշխատողներ են եղել նրանց մեջ։ Իսկ, ահա, Վայոց ձորի մարզում 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակիչների քանակը կազմել է 17 հազար 100, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 16 հազար 900. այս մարզում 200-ով է պակասել բնակիչների քանակը: Մյուս բացասական նորությունն այն է, որ սահմանամերձ Տավուշի մարզում բնակիչները պակասել են 800-ով: Երևանում հակառակ պատկերն է. մայրաքաղաքում բնակիչների թիվն ավելացել է 8000-ով:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ Երևանում բնակիչների քանակը կազմել է 1 մլն 84 հազար մարդ, այս տարվա նույն ժամանակահատվածում` 1 մլն 92 հազար մարդ: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ նախկին և ներկայիս իշխանությունների կողմից խոստացած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչի հետևանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երևան, բնակություն հաստատում մայրաքաղաքում։ Այս հարցում ձախողեց նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ