«ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով անցած շաբաթ Պետդումայի հրավերով Մոսկվայում էր և տարբեր շրջանակների հետ հայ ռազմագերիների հարցերի քննարկմանն է մասնակցել, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունեցել նաև չեչենական շրջանակների հետ։
ՌԴ պաշտոնական շրջանակների ուղեկցությամբ նա հյուրընկալվել է նաև Չեչնիայի նախագահ Կադիրովի եղբոր տանը և խնդրել է գոնե առաջնահերթ լուծում տալ գերի կանանց վերադարձի խնդրին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ 4 կնոջ մասին է խոսվում, որոնցից երկուսի փաստը ադրբեջանական կողմը չի հաստատում։ Զոհրաբյանի հետ երեկ զրուցել մեզ չհաջողվեց»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը