18 02 2021

Թաթոյանը կհանդիպի դժգոհությունների ալիք բարձրացրած նախագծի հեղինակներին. «Ժողովուրդ»

Թաթոյանը կհանդիպի դժգոհությունների ալիք բարձրացրած նախագծի հեղինակներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պետք է հանդիպում ունենա «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների հեղինակների հետ:

Ինչպես հայտնի է, նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը Համազասպ Դանիելյանի, Հայկ Կոնջորյանի, Սարգիս Խանդանյանի, Վահագն Հովակիմյանի եւ Թագուհի Ղազարյանի հետ առաջարկում է կարգավորել ԶԼՄ դաշտը՝ լրատվամիջոցներին արգելելով տեղեկություն հրապարակելուց հղում տալ անանուն աղբյուրների

 

Նախագծով անանուն աղբյուր են համարվում այն բոլոր դեպքերը, երբ համացանցում գրանցված դոմեյնը, հոսթինգ ունեցող կայքը, համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը կամ ալիքը տնօրինողների նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից: Հենց այս կարգավորումն է առաջացրել ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունները:

Թաթոյանի հետ հանդիպումից հետո ուշացած լսումներ կկազմակերպվեն նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հավելենք, որ Արման Թաթոյանը մինչ օրենքի հեղինակներին հանդիպելը քննարկում էր ունեցել մեդիա ներկայացուցիչների հետ եւ քննադատել նախագիծը՝ ասելով. «Թերի է նախագծերի փաթեթի հիմնավորումը: Այն չի արտահայտում իրական խնդիրների լուծման ռազմավարությունը, նախագծերի լուծումները ներկայացված չեն միջազգային փորձի ու չափանիշների տեսանկյունից, քննարկված չեն գործնական խնդիրներն ու այն, թե հատկապես ինչու է ընտրած առաջարկվող մոդելը, եւ ինչպես է այն լուծելու առկա խնդիրները»:

Կարճ ասած, անհեռատես, չկիրառվող նախագիծ է ներկայացվել, որի իրական նպատակը «Տելեգրամ» ալիքների տարածվածության դեմ պայքարն է, ինչն այս օրենքը այդպես էլ չի արդարացնելու:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ