«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում նախորդ տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների մի խումբ ծնողներ, հարազատներ մեկնել էին Արցախ՝ իրենց որդիներին, ընկերներին, հարազատներին գտնելու։ Այդ ընթացքում մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ պաշտոնատար անձանցից պատշաճ պատասխաններ չստանալու հետևանքով նրանք ծեծի էին ենթարկել նաև Արցախի մի քանի բարձրաստիճան զինվորականի։
«Փաստ» թերթի տեղեկություններով, պատճառն այն է, որ իրենց զավակներին փնտրող մարդկանց հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նրանց ասել էր, որ ինքը թեմայի հետ կապ չունի, հավելելով՝ «յա ես, յա էս սեղանը», ու նրանց ուղղորդել դեպի զինվորականները։ Մեր արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Հարությունյանը նշել է, որ ինքը ևս կիսում է ցավը, սակայն անհրաժեշտ է համարում պատասխանները փնտրել իրենց որդիների սպաներից, հրամանատարներից՝ «կամանդույուշուց մինչև ամենացածր օղակի սպաներից»։
Դրան արդեն հետևել է տարբեր սպաների փնտրտուք, սպառնալիքներ, որը տեղի է ունեցել Արցախի ուժայինների լուռ անտարբերության ներքո։ Մեր տեղեկություններով, ներկայումս որդիներ կորցրած մեր հայրենակիցները, որպես պայքարի գլխավոր թիրախ, տեսնում են Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին, սակայն սկզբունքորեն զերծ են մնում իրենց պայքարն այլ քաղաքական ուժերի օգնությամբ կամ համատեղությամբ իրականացնելուց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը