12 02 2021

Խմբակցությունից դուրս եկող պատգամավորների համար օրենսդրական փոփոխությունների նախագիծ է ներկայացվել․ «Ժողովուրդ»

Խմբակցությունից դուրս եկող պատգամավորների համար օրենսդրական փոփոխությունների նախագիծ է ներկայացվել․ «Ժողովուրդ»

«Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ուրիխանյանը երկու նախագիծ են ներկայացրել և առաջարկում են փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում:

 

Նրանք ցանկանում են ամրագրել, որ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները ևս կարող են նույն իրավունքներն ունենալ. «Խմբակցությունից դուրս գալու կամ հեռացվելու դեպքում ՀՀ Ազգային ժողովի խորհրդին ուղղված գրավոր դիմումով ընդգրկվելու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, միջխորհրդարանական հանձնաժողովների, Ազգային ժողովի պատվիրակությունների և Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմում»:

Իսկ, ահա, մեկ այլ փոփոխությամբ էլ նրանք առաջարկում են հոդվածում կատարել լրացում, որով պատգամավորը իրավունք կունենա ոչ միայն դուրս գալու խմբակցությունից, այլև խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ կազմելու խումբ:

 

Նկատենք, որ այժմ խմբակցությունից դուրս եկած պատգամավորներն իրավունք չունեն ընդգրկվել միջազգային խորհրդարանական կազմակերպությունների կամ հանձնաժողովների կազմերում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ